Պահոց

Հանրային քննարկման հրավեր

13.07.2022

2022թ. հուլիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Գայի պողոտա 19 հասցեում (Նոր-Նորք վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Վելլի բեյ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Միկոյան փողոց 9/3 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: