Պահոց

Հանրային քննարկման հրավեր

20.10.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ . հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, Ն. Զարյան փ. 27 հասցեում (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ կողմից ներկայացված Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի 19/9 և 19/15 հասցեներում նախատեսվող արտադրական մասնաշենքը հասարակականի վերակառուցման և բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: