Պահոց

Հանրային քննարկման հրավեր

26.10.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:15-ին, Խուդյակով 222 հասցեում (Ավան վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Հրաչ և Ռուբեն» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Ավան վարչական շրջան, Աճառյան փողոց թիվ 37/1 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (երկրորդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: