Պահոց

Հանրային քննարկման հրավեր

14.12.2021

2021թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք. Երևան, Խուդյակովի փողոց հ. 222 հասցեում (Ավան վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ՔՈՓՓԵՌ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվող ձուլման տեղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 010 32 34 44: