Պահոց

Հանրային քննարկման հրավեր

17.12.2021

2021թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ք. Երևան, Խուդյակովի փողոց հ. 222 հասցեում (Ավան վարչական շրջանի շենք) տեղի կունենա Երևան քաղաքի Բուսաբանական այգում անտառպուրակի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ):

Հարցերի դեպքում կարող եք դիմել «Երևաննախագիծ» ՓԲԸ՝ ք. Երևան, Բյուզանդի 1/3 կամ զանգահարել 010 562711: