Պահոց

Հանրային քննարկման հրավեր

04.06.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ) 2020 թ. հունիսի 15-ին, ժամը 12.00-ին ՀՀ ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Սասնա Ծռեր 56/1 հասցեում տեղի կունենա Երևան քաղաքի Ավան վարչական շրջան, Աճառյան փողոց հ.39/22, հ.39/23, հ.39/24, հ.39/25 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ հետևյալ հեռախոսահամարով +374 99994222: