Պահոց

Հանրային քննարկման հրավեր

04.02.2022

2022թ. փետրվարի 18-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Ն. Զարյան փողոց հ. 27 հասցեում (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենան «ԱՓ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի կողմից Արաբկիր 39-րդ փողոց 1Ա և թիվ 2 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին փուլ): Հարցերի դեպքում զանգահարել, հեռ.՝ 099991155: