Հանրային քննարկման հրավեր
14.02.2022
2022թ. փետրվարի 28-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Գայի պողոտա հ.19 հասցեում (Նոր Նորք վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Լիկվոր» ՓԲԸ-ի Քոչինյան 7/1 հասցեում նախատեսվող «Դեղագործական արտադրության վերազինման» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 093 397 760 հեռախոսահամարով: