Հանրային քննարկման հրավեր
01.03.2022
2022 թվականի մարտի 14-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք. Երևան, Տերյան փ. 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Սենա Արբա» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Արշակունյաց պ. 11/1 հասցեում գործող բազմաֆունկցիոնալ համալիրի վերակառուցման և հարկերի ավելացման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: