Հանրային քննարկման հրավեր
11.03.2022
2022թ. մարտի 24-ին՝ ժամը 11.00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Ա.Սարգսյան փողոց 5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Պրոֆավտոսերվիս» ՍՊԸ-ի կողմից Հ. Շիրազի փողոց հ.8 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում(1-ին փուլ): Հարցերի դեպքում զանգահարել 099 991155: