Հանրային քննարկման հրավեր
14.03.2022
2022թ. մարտի 29-ին՝ ժամը 11։00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Ա.Արմենակյան փողոց հ. 272 հասցեում (Նորք-Մարաշ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Նորքի փողոց հ.19 հողամաս հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում(1-ին փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 093 397 760: