Պահոց

Հանրային քննարկման հրավեր

11.06.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. հունիսի 19-ին` ժամը 12:00-ին ՀՀ Երևան քաղաքի «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի շենքում, ք. Երևան Փ. Բուզանդի 1/3 հասցեում, տեղի կունենան «Երևաննախագիծ» ՓԲԸ կողմից ձեռնարկվող «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ում: