Հանրային քննարկման հրավեր
21.03.2022
2022թ. ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Գայի պողոտա հ.19 հասցեում (Նոր-Նորք վարչական շրջանի շենք) տեղի կունենա քաղաքացի Հարություն Պետրոսյանի կողմից Գյուլիքևխյան փողոց հ.14/2 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 099991155: