Պահոց

Հանրային քննարկման հրավեր

30.03.2022

2022թ ապրիլի 7-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Դավթաշեն վարչական շրջանի շենքում (Դավթաշեն 3-րդ թաղամաս) տեղի կունենա «Դաշտի Քոմփանի» ՍՊԸ-ի կողմից Եղվարդի խճուղի հ.2/18 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցապատման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: