Պահոց

Հանրային քննարկման հրավեր

30.03.2022

2022թ. ապրիլի 8-ին՝ ժամը 15:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Սեբաստիայի փող., 32 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Սլավ Քիդս» ՍՊԸ-ի կողմից Իսակով փողոց 21/7 հասցեում նախատեսվող մանկապարտեզի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: