Հանրային քննարկման հրավեր
31.03.2022
2022թ. ապրիլի 12-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք. Երևան, Տերյան փող., 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Նաիրի Հաուզ» ՍՊԸ-ի կողմից Պարոնյան փողոցի 21/11 և 22/12 հասցեների հողատարածքներում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլի):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նախագծող կազմակերպության՝ «Մովարթ» ՍՊԸ գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Կասյան 6, բն. 23/1):