Պահոց

Հանրային քննարկման հրավեր

07.04.2022

2022թ. ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Ն. Զարյան փողոց հ. 27 հասցեում (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Գազավիկ» ՍՊԸ-ի կողմից Գրիբոյեդով հ.48/6 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Հարցերի դեպքում զանգահարել հեռ. 099991155: