Հանրային քննարկման հրավեր
11.04.2022
2022թ. ապրիլի 19-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Ն. Զարյան փողոց, հ. 27 հասցեում (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Ափ Դեվելոփմենթ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արաբկիր 39-րդ փ., 1Ա և թիվ 2 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցապատման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: