Պահոց

Հանրային քննարկման հրավեր

13.04.2022

2022թ. ապրիլի 25-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Դ.Անհաղթ փողոց հ.11 հասցեում (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Լաքշրի Ապարտմենտ» ՍՊ ընկերության կողմից Կ.Ուլնեցի փողոց հ.56/14 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 099991155: