Հանրային քննարկման հրավեր
2022թ. հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Գայի պողոտա հ.19 հասցեում (Նոր Նորք վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Էգիս Ինթերնեյշնլ» ընկերության կողմից ներկայացված՝ Երևանի Ջրվեժի գոյություն ունեցող ավտոբուսային հավաքակայանում լիցքավորման և լվացման կայանների կառուցում և ավտոկայանատեղիի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (3-րդ փուլ):
Հարցերի դեպքում դիմել Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ ք. Երևան, Փ. Բուզանդ 1/3, 5-րդ հարկ, Հեռ՝ 374 (10) 520973: