Պահոց

Հանրային քննարկման հրավեր

02.06.2022

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով տեղի կունենա ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ընկերության կողմից հայաստանյան մասնաճյուղի միջոցով ներկայացված Երևանի քաղաքային կայուն զարգացման ծրագրի Ջրվեժի գոյություն ունեցող ավտոբուսային հավաքակայանում վերակառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (3-րդ փուլ):
Բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անձանց հրավիրում ենք մասնակցելու հանրային քննարկմանը, որի ընթացքում ծրագրի նախաձեռնողների կողմից կներկայացվեն մանրամասն տեղեկություններ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման շրջանակներում իրականացված բնապահպանական և սոցիալական հետազոտությունների արդյունքների և մեղմացնող միջոցառումների վերաբերյալ։
Հանրային քննարկումը տեղի կունենա չորեքշաբթի, հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում՝ 5-րդ հարկ, 506 սենյակ, հասցե՝ ք. Երևան, Գայի պողոտա, 19, հեռ՝ +(374 11) 518 688:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: