Հանրային քննարկման հրավեր
03.06.2022
2022թ. հունիսի 13-ին՝ ժամը 15:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք. Երևան, Տերյան փող. 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Արմենիա վայն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ծովակալ Իսակովի պողոտա 13/12 հասցեում բիզնես կենտրոնի և ավտոկայանատեղի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: