Պահոց

Հանրային քննարկման հրավեր

03.06.2022

2022թ. հունիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք. Երևան, Սեբաստիայի փող., 32 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ԱԿԲԱ Ֆեդերացիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Ծովակալ Իսակովի պողոտա 22/1 հասցեում նախատեսվող հասարակական նշանակության օբյեկտի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: