Պահոց

Հանրային քննարկման հրավեր

09.06.2022

2022թ. հունիսի 22-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Խուդյակովի փողոց հ.222 հասցեում (Ավան վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Էներգացանցշին» ԲԲ ընկերության կողմից Սարկավագի փողոց հ.128 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով 099991155: