Հանրային քննարկման հրավեր
10.06.2022
2022 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 12:30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք. Երևան, Ն. Զարյան փողոց հ. 27 հասցեում (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Գազավիկ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գրիբոյեդովի փողոցի 48/6 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փու):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: