Հանրային քննարկման հրավեր
14.06.2022
2022թ. հունիսի 29-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Դ.Անհաղթ փողոց հ.11 հասցեում (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Երևան Զեյթուն Սառցարան» ԲԲ ընկերության կողմից Դ.Անհաղթ փողոց հ.6 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 099994222: