Հանրային քննարկման հրավեր
14.06.2022
2022թ. հունիսի 28-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Գարեգին Նժդեհ 26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Շող-Մակ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արտաշատի խճուղի հ.2/14 հասցեում նախատեսվող արտադրական (կարի արտադրամաս) շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այսեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: