Պահոց

Հանրային քննարկման հրավեր

23.06.2022

2022թ. հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Ա.Սարգսյան փողոց 5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) կիրականացվի «Հայգյուղնախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Նոր Դալմայի ջրանցքի վերականգնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: