Պահոց

Հանրային քննարկման հրավեր

27.06.2022

2022թ. հուլիսի 7-ին՝ ժամը 12.00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Արմենակ Արմենակյան փող. 272 հասցեում (Նորք - Մարաշ վարչական շրջանի շենք) տեղի կունենա Այգեստան 11-րդ փ. հ.213/9 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով +374 99 994222: