Պահոց

Հանրային քննարկման հրավեր

06.07.2022

2022թ. հուլիսի 22-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. թիվ 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Սեբաստիայի փողոց 32 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք) տեղի կունենա Մոնթե Մելքոնյան փող. 22/3 և Ծիծեռնակաբերդի խճուղի 9/2, 9/1 և 33 հասցեներում գտնվող տարածքներում «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկում (1-ին հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ "ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս" ՍՊԸ պաշտոնական կայքից և գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Գրիբոյեդովի 11-1, հեռ.՝ +374 91 497-128), էլ. փոստ՝ info@atms.am)։