Հանրային քննարկման հրավեր
01.02.2020
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ին Երևան քաղաքի Պ.Սևակի փողոց 8/2, 145 տարածք հասցեում տեղի կունենան ՙԵՊՀ շրջանավարտների միավորում՚ ՀԿ կողմից Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցի վրա նախատեսվող բազմաբնակարան համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՙԵՊՀ շրջանավարտների միավորում՚ ՀԿ գրասենյակում, հասցե` ք.Երևան, Պ.Սևակի փողոց 8/2, 145 տարածք, հեռ.՝ 091 586635: