Պահոց

Հանրային քննարկման հրավեր

11.07.2022

2022թ. հուլիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21,06,2014թ․ ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ Կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Գայի պողոտա հ. 19 հասցեում (Նոր Նորք վարչական շրջանի շենք) տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում նախատեսված Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զ., Վիլնյուսի 61 հասցեում գտնվող № 118 մանկապարտեզի շենքի սեյսմազինվածության բարձրացման և հիմնանորոգման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումներ։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր» ՊՈԱԿԻ (ԵԿՆ ԾԻԳ) կայքում կամ ԵԿՆ ԾԻԳ ՀՈԱԿ-ի գրասենյակում (ք. Երևան, Պ. Բյուզանդի փ., 1/3, 5-րդ հարկ, Հեռ՝ 374 (10) 520973, (10) 565487):