Հանրային քննարկման հրավեր
13.07.2022
2022թ. հուլիսիի 28-ին՝ ժամը 10:30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Ն. Զարյան փ. 27 հասցեում (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Ջիէն Թրեյդ» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում ձեռնարկվող վարչական, արտադրական և պահեստային շինությունների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: