Պահոց

Հանրային քննարկման հրավեր

02.09.2022

2022թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14.30-ին, համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Արմենակ Արմենակյան փող., 272 հասցեում (Նորք Մարաշ վարչական շրջանի շենք) տեղի կունենա Նորք Մարաշ վարչական շրջան, Նորքի այգիներ փողոց 180 մասնաշենք հասցեում նախատեսվող հասարակական նշանակության կենտրոնի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով հետևյալ հեռ.՝ +374 99 9994222: