Պահոց

Հանրային քննարկման հրավեր

06.09.2022

2022թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Տերյան փողոց 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք) տեղի կունենա քաղաքացի Գրիգոր Տիգրանյանի կողմից ներկայացված՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Վերին Անտառային փողոցի 136/2 բնակելի տուն, 136/7 բնակելի տներ, 136/8 բնակելի տուն, 136/9 ձեղնահարկ և 136/10 հասցեներում նախատեսվող բնակելի շենքերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: