Պահոց

Հանրային քննարկման հրավեր

16.09.2022

2022թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11.00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Արմենակ Արմենակյան փող., 272 հասցեում (Նորք Մարաշ վարչական շրջանի շենք) տեղի կունենա Նորք Մարաշ վարչական շրջան, Գ.Հովսեփյան փողոց հ.58/15 և հ58/16 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով +374 99 991155: