Պահոց

Հանրային քննարկման հրավեր

16.09.2022

 2022թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10.30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Գ. Նժդեհի փողոց հ. 26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Լեքս տոբակո քամփնի» ՍՊԸ կողմից Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյանց պողոտա 127/21 հասցեում գործող ծխախոտի արտադրամասի վերազինման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով +374 99 991155: