Պահոց

Հանրային քննարկման հրավեր

16.09.2022

2022թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Ա.Սարգսյան փողոց 5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի կունենա քաղաքացի Արման Շվագիրի կողմից ներկայացված՝ Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոց հ.43 հասցեում նախատեսվող հասարակական շինության կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: