Հանրային քննարկման հրավեր
2022թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Գայի պողոտա հ.19 հասցեում (Նոր Նորք վարչական շրջանի շենք) տեղի կունենա «էգիս Ինթերնեյշնլ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Ջրվեժ համայնքում գոյություն ունեցող ավտոբուսային հավաքակայանի լիցքավորման, լվացման կայանների կառուցման և ավտոկայանատեղիի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: