Հանրային քննարկման հրավեր
06.10.2022
2022թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Գայի պողոտա հ.19 հասցեում (Նոր Նորք վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Լուիզաս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Մյասնիկյան պողոտա հ.22, հ.22/2 տարածք, 22/4, հ. 38/7 հողամաս հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ առևտրի կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: