Պահոց

Հանրային քննարկման հրավեր

10.10.2022

2022թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Ն. Զարյան փ. 27 հասցեում (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենա քաղաքացի Ն. Բախչաջյանի կողմից ներկայացված՝ Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան 29/27 հասցեում նախատեսվող պահեստային և գրասենյակային շինությունների վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: