Հանրային քննարկման հրավեր
ՀՀ Կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը իրականացնում են Երևան քաղաքի երթևեկության և տրանսպորտային համակարգի բարելավման ծրագիր, որի շրջանակներում կիրականացվի Երևան քաղաքում Ջրվեժի գոյություն ունեցող ավտոբուսային հավաքակայանում լիցքավորման և լվացման կայանների կառուցումը և ավտոկայանատեղիի վերակառուցումը։
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով տեղի կունենա «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության կողմից հայաստանյան մասնաճյուղի միջոցով ներկայացված Երևանի քաղաքային կայուն զարգացման ծրագրի Ջրվեժի գոյություն ունեցող ավտոբուսային հավաքակայանում վերակառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում(4-րդ փուլ):
Հանրային քննարկումը տեղի կունենա 2022թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի շենքում, 5-րդ հարկ, 506 սենյակ:
Հասցե՝ ք. Երևան, Գայի պողոտա, 19, հեռ.՝ +(374 11) 518 688:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, հասցե՝ ք.Երևան, Բուզանդի 1/3 (հեռ.՝ 011-22-02-17):