Հանրային քննարկման հրավեր
13.10.2022
2022թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11.00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Ն. Զարյան փողոց հ.27 հասցեում (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Մետտա գրուպ» ՍՊԸ կողմից ներկայացված Արաբկիր վարչական շրջանի Հ․ Արղության փողոցում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով հետևյալ հեռ.՝ +374 91586635: