Պահոց

Հանրային քննարկման հրավեր

13.10.2022

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով տեղի կունենա ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ընկերության կողմից հայաստանյան մասնաճյուղի միջոցով ներկայացված Երևանի քաղաքային կայուն զարգացման ծրագրի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (3-րդ փուլ):

Հանրային քննարկումը տեղի կունենա 2022թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, Շենգավիթ վարչական շրջանի վարչական շենքում՝ 3-րդ հարկ, հանդիսությունների դահլիճ: Հասցեն՝ Գ. Նժդեհի փ., 26, հեռ.՝ +(374 11) 518 808: