Հանրային քննարկման հրավեր
18.10.2022
2022թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Նորոշմամբ սահմանված կարգի՝ Դ. Անհաղթի փողոց հ. 11 հասցեում (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Երևանի Զեյթուն-Սառցարան» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Դավիթ Անհաղթ փողոցի 6 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: