Հանրային քննարկման հրավեր
18.10.2022
2022թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Նորոշմամբ սահմանված կարգի՝ Դ. Անհաղթի փողոց հ. 11 հասցեում (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռցու 4/1 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: