Պահոց

Հանրային քննարկման հրավեր

18.10.2022

2022թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Նորոշմամբ սահմանված կարգի՝ Սեբաստիայի փողոց հ.32 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Իսահակ Գասպարյան փողոց 34 հասցեում բացօդյա ավտոկայանատեղիի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: