Պահոց

Հանրային քննարկման հրավեր

18.10.2022

2022թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12.00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Ա. Սարգսյան փ. 5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Վերարտադրողական առողջության, պերինտալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից՝ Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան 6/2 հասցեում նախատեսվող հասարակական նշանակության շինության և երկհարկանի ավտոկայանատեղիի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով հետևյալ հեռ.՝ +374 93 397760: