Հանրային քննարկման հրավեր
21.10.2022
2022թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11.00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Արմենակ Արմենակյան փող., 272 հասցեում (Նորք Մարաշ վարչական շրջանի շենք) տեղի կունենա Նորք Մարաշ վարչական շրջան, Գ․ Հովսեփյան 58/7 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով հետևյալ հեռ.՝ +374 99 991 155: