Պահոց

Հանրային քննարկման հրավեր

27.10.2022

2022թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 11.00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Դավթաշենի 3-րդ թաղ․ հասցեում (Դավթաշեն վարչական շրջանի շենք) տեղի կունենա քաղաքացի Վանիկ Հովհաննիսյանի կողմից Դավթաշեն վարչական շրջան Դավթաշեն 4-րդ թաղամաս հ.46/12 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով հետևյալ հեռ.՝ +374 99 991155: